«Ջենեզիս Ֆայնենս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվություն տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 38 Ա

24.02.2026

«Ջենեզիս Ֆայնենս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվություն տրամադրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ հոդվածի 5-րդ մասով, 8.2-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 29.07.2025թ. թիվ 127-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման կարգը» կանոնակարգ 10/41-ի գլուխ 3-ով,
հաշվի առնելով այն, որ «Ջենեզիս Ֆայնենս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 25.08.2025թ․, 12․09․2025թ․ և 26.09.2025թ․ դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի փետրվարի 18-ի թիվ 11 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. «Ջենեզիս Ֆայնենս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ջենեզիս Ֆայնենս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «Ջենեզիս Ֆայնենս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`                     Մարտին Գալստյան
Երևան