«Պրոֆման» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 37 Ա

24.02.2026

«Պրոֆման» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով,
հաշվի առնելով այն, որ «Պրոֆման» փակ բաժնետիրական ընկերությունը 2026 թվականի հունվարի 14-ին դիմել է «Պրոֆման» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային պայմանգրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի փետրվարի 18-ի թիվ 11 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «Պրոֆման» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները նոր խմբագրությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Պրոֆման» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «Պրոֆման» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`              Մարտին Գալստյան
Երևան