«ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերությանը ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվություն տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 34 Ա

24.02.2026

«ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերությանը ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվություն տրամադրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ հոդվածի 5-րդ մասով, 8.2-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 29.07.2025թ. թիվ 127-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման կարգը» կանոնակարգ 10/41-ի գլուխ 3-ով,
հաշվի առնելով այն, որ «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերությունը 02.10.2025թ․-ին, 19.11.2025թ., 04.12.2025թ., 30.12.2025թ. և 30.01.2026թ․-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի փետրվարի 18-ի թիվ 11 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`                Մարտին Գալստյան
Երևան