«ԾԻԱԾԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 870 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 33 Ա

24.02.2026

«ԾԻԱԾԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 870 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին


Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 53-րդ կետի 4-րդ ենթակետը,
հաշվի առնելով, որ «ԾԻԱԾԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2025 թվականի հունվարի 30-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 870 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջնորդությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի փետրվարի 18-ի թիվ 11 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ԾԻԱԾԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 870 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԾԻԱԾԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրելու կամ «ԾԻԱԾԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`                     Մարտին Գալստյան
Երևան