2026 թվականի թողարկման «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ (1991-2026)» արծաթե և «COP17» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 28 Ա

10.02.2026

2026 թվականի թողարկման «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ (1991-2026)» արծաթե և «COP17» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 206 Ա որոշմամբ հաստատված 2026-2027 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել 2026 թվականի թողարկման «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ (1991-2026)» արծաթե, «COP17» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ                         Արմեն Նուրբեկյան
Երևան