Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունիսի 21-ի թիվ 171-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 20-Ն
30.01.2026
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունիսի 21-ի թիվ 171-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
հրապարակման ամսաթիվ՝ 11.02.2026
Նպատակ ունենալով կատարելագործել պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող դիմումների միասնական ձևերը և դրանց ներկայացման միասնական ընթացակարգը, և ապահովել մասնակիցների կողմից օրենքով սահմանված իրենց իրավունքներն իրագործելիս դիմումների լրացման և ներկայացման ընթացակարգի հստակություն և պարզություն,
հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունիսի 21-ի «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու, սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ը հաստատելու մասին» թիվ 171-Ն որոշման Հավելվածներ 9-ը, 13-ը և 14-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան