«ՅՈՒԲԻՓԵՅ» (UBPAY) հայաստանյան դրամական փոխանցումների և «ՄԱՆԻԹՈՒ» (MONEYTO) արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի համագործակցության թույլտվություն տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 16 Ա
30.01.2026
«ՅՈՒԲԻՓԵՅ» (UBPAY) հայաստանյան դրամական փոխանցումների և «ՄԱՆԻԹՈՒ» (MONEYTO) արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի համագործակցության թույլտվություն տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով, 20-րդ հոդվածի «իթ» կետով,
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 27.04.2021թ. թիվ 53-Ն որոշմամբ հաստատված «Դրամական միջոցների փոխանցման հայաստանյան և արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի համագործակցության կարգը» կանոնակարգ 19.1-ի 2-րդ գլխի 10-րդ կետը,
հաշվի առնելով այն, որ «Յունիբանկ» ԲԲԸ 07.05.2025թ., 10.06.2025թ., 05.08.2025թ., 14.08.2025թ., 15.10.2025թ. և 05.12.2025թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ համագործակցության թույլտվության ստացման միջնորդությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026թ. հունվարի 14-ի թիվ 2 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Տրամադրել «ՅՈւԲԻՓԵՅ» (UBPAY) հայաստանյան դրամական փոխանցումների և «ՄԱՆԻԹՈՒ» (MONEYTO) արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի համագործակցության թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ մուտքագրվելու կամ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երև