«Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մասնաճյուղերի ղեկավարների գրանցման կարգը» կանոնակարգ 7/05-ը սահմանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 229-Ն
30.12.2025
«Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մասնաճյուղերի ղեկավարների գրանցման կարգը» կանոնակարգ 7/05-ը սահմանելու մասին
հրապարակման ամսաթիվ՝ 21.01.2026
Նպատակ ունենալով սահմանել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցման ենթակա ղեկավարների ցանկը, ղեկավարների գրանցման, գրանցումը մերժելու և գրանցումից հանելու կարգը,
հիմք ընդունելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 87-րդ հոդվածը, 93-րդ հոդվածի 3-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մասնաճյուղերի ղեկավարների գրանցման կարգը» կանոնակարգ 7/05-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մարտին Գալստյան
Երևան