«Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող ու հաշվարկից նվազեցվող տարրերը» կանոնակարգ 7/02 սահմանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 228-Ն
30.12.2025
«Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող ու հաշվարկից նվազեցվող տարրերը» կանոնակարգ 7/02 սահմանելու մասին
հրապարակման ամսաթիվ՝ 21.01.2026
Նպատակ ունենալով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց համար սահմանել ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափեր՝ գործունեության հետ կապված հնարավոր կորուստները կլանելու, իրենց ֆինանսական կայունությունն ապահովելու, հաճախորդների շահերը պաշտպանելու և, ընդհանուր առմամբ, կրիպտոակտիվների շուկայի բնականոն գործունեությունը ապահովելու համար,
հիմք ընդունելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, 44-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. Հաստատել «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող և հաշվարկից նվազեցվող տարրերը» կանոնակարգ 7/02-ը՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մարտին Գալստյան
Երևան