«Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցումն ու լիցենզավորումը...» կանոնակարգ 7/01-ը սահմանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 227-Ն

30.12.2025 

«Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցումն ու լիցենզավորումը, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի և ներկայացուցչության գործունեության թույլտվության տրամադրումը, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը» կանոնակարգ 7/01-ը սահմանելու մասին

     հրապարակման ամսաթիվ՝ 21.01.2026

Նպատակ ունենալով սահմանել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեության թույլտվության կարգը, անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դրանց՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացման կարգը և ժամկետները,
հիմք ընդունելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերը, 20-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, 22-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերը, 25-րդ հոդվածի 5-րդ մասը, 26-րդ հոդվածի 2-րդ մասը, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 10-րդ մասերը, 28-րդ հոդվածի 3-րդ մասը, 94-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցումն ու լիցենզավորումը, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի և ներկայացուցչության գործունեության թույլտվության տրամադրումը, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը» կանոնակարգ 7/01-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված 1, Հավելված 2, Հավելված 3, Հավելված 4, Հավելված 5, Հավելված 6, Հավելված 7, 7.1,  Ենթահավելված 7.2, Հավելված 8, Հավելված 9, Հավելված 10, Հավելված 11, Հավելված 12, Հավելված 13, Հավելված 14, Հավելված 15, Հավելված 16, Հավելված 17, Հավելված 18, Հավելված 19, Հավելված 20, Հավելված 21, Հավելված 22, Հավելված 23, Հավելված 24, Հավելված 25, Հավելված 26, Հավելված 27, Հավելված 28, Հավելված 29

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                          Մարտին Գալստյան
Երևան