«Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, առաջարկի փաստաթուղթը կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը» կանոնակարգ 7/04-ը սահմանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 226-Ն
30.12.2025
«Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, առաջարկի փաստաթուղթը կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը» կանոնակարգ 7/04-ը սահմանելու մասին
հրապարակման ամսաթիվ՝ 21.01.2026
Նպատակ ունենալով սահմանել կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևն ու բովանդակությունը, ինչպես նաև առաջարկի փաստաթղթի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացման կարգը,
հիմք ընդունելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասը, 13-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել «Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, առաջարկի փաստաթուղթը Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը» կանոնակարգ 7/04-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մարտին Գալստյան
Երևան