«ՍՄԱՐՏ ՕՖՖԵՌՍ ՓԲԸ ՍՄԱՐՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ՖՈՆԴ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 9 Ա

13.01.2026 

«ՍՄԱՐՏ ՕՖՖԵՌՍ ՓԲԸ ՍՄԱՐՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ՖՈՆԴ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով,
հաշվի առնելով այն, որ «ՍՄԱՐՏ ՕՖՖԵՌՍ» փակ բաժնետիրական ընկերությունը 2025 թվականի նոյեմբերի 14-ին, դեկտեմբերի 8-ին, դեկտեմբերի 22-ին, դեկտեմբերի 29-ին, դեկտեմբերի 30-ին և 2026 թվականի հունվարի 8-ին դիմել է «ՍՄԱՐՏ ՕՖՖԵՌՍ ՓԲԸ ՍՄԱՐՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ՖՈՆԴ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հունվարի 7-ի թիվ 1 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել «ՍՄԱՐՏ ՕՖՖԵՌՍ ՓԲԸ ՍՄԱՐՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ՖՈՆԴ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները նոր խմբագրությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՍՄԱՐՏ ՕՖՖԵՌՍ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ՍՄԱՐՏ ՕՖՖԵՌՍ» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մարտին Գալստյան
Երևան