«Յուփեյ» փակ բաժնետիրական ընկերության «Բեսթ լայֆ» մասնաճյուղը հաշվառելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 199 Ա

 18.11.2025

«Յուփեյ» փակ բաժնետիրական ընկերության «Բեսթ լայֆ» մասնաճյուղը հաշվառելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով,
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման ու գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 12-րդ գլուխը,
հաշվի առնելով, որ «Յուփեյ» փակ բաժնետիրական ընկերությունը 14.10.2025թ., 03.11.2025թ. միջնորդագրեր և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ կապված «Բեսթ լայֆ» մասնաճյուղը հաշվառելու հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է ․

1. Հաշվառել «Յուփեյ» փակ բաժնետիրական ընկերության «Բեսթ լայֆ» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝            Մարտին Գալստյան
Երևան