«Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Իզի Փեյ-Գյումրի» մասնաճյուղը հաշվառելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 192 Ա
07.11.2025
«Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Իզի Փեյ-Գյումրի» մասնաճյուղը հաշվառելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման ու գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 12-րդ գլխով,
հաշվի առնելով, որ «ԻԶԻ ՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 02.10.2025թ., 08.10.2025թ. և 14.10.2025թ. միջնորդագրեր և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ կապված Ընկերության «Իզի Փեյ-Գյումրի» մասնաճյուղը հաշվառելու հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաշվառել «Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Իզի Փեյ-Գյումրի» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մարտին Գալստյան
Երևան