«ԶԵՆԴԵՐ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 27 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 182 Ա

23.10.2025

«ԶԵՆԴԵՐ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 27 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 8-րդ գլխով և 101-րդ կետով,
հաշվի առնելով, որ «ԶԵՆԴԵՐ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպությունը 25.09.2025թ. դիմում և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ վճարահաշվարկային կազմակերպության անվանափոխությամբ պայմանավորված թիվ 27 լիցենզիան վերաձևակերպելու համար (նոր անվանումը՝ «ՖԻՆԲՈՔՍ» փակ բաժնետիրական ընկերություն),
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 44 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Վերաձևակերպել «ԶԵՆԴԵՐ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 27 լիցենզիան՝ կապված անվանափոխության հետ (նոր անվանումն է՝ «ՖԻՆԲՈՔՍ» փակ բաժնետիրական ընկերություն):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                     Մարտին Գալստյան
Երևան