Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2025 թվականի երրորդ եռամսյակ)
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 180-Ն
21.10.2025
Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2025 թվականի երրորդ եռամսյակ)
հրապարակման ամսաթիվ՝ 31.10.2025
Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը թողնել անփոփոխ՝ սահմանելով ռիսկով կշռված ակտիվների 1.75%-ի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ՝ Հովհաննես Խաչատրյան
Երևան
Կապիտալի հակացիկլիկ բուֆերի դրույքաչափի որոշումը և հիմնավորումը (2025թ. 3-րդ եռամսյակ)
Ֆինանսական կայունության հիմնական ցուցանիշները և ռիսկերը (2025թ. 3-րդ եռամսյակ)