Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 168-Ն
23.09.2025
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
հրապարակման ամսաթիվ՝ 06.10.2025
Նպատակ ունենալով վերանայել բանկերի ընդհանուր կապիտալի կազմում ներառվող տարրերը՝ դրանք համապատասխանեցնելով միջազգային լավագույն փորձին, բարելավել բանկերի կողմից վարկային և իրացվելիության ռիսկերի հաշվարկման մեթոդաբանությունը՝ հիմք ընդունելով միջազգային լավագույն ստանդարտները և Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգին բնորոշ առանձնահատկությունները, միևնույն ժամանակ, վերանայել պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկման կարգը՝ հաշվի առնելով նաև բանկային համակարգում արտարժութային իրացվելիության բուֆերներ ձևավորելուն ուղղված քաղաքականությունը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 5-րդ գլուխը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «ե» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Սույն որոշման 1-ին կետի 1-4-րդ, 12-13-րդ, 18-րդ, 20-րդ, 31-րդ, 33-34-րդ ենթակետերը և 30-րդ ենթակետի «զ»-«ը» պարբերությունները ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
- Սույն որոշման 1-ին կետի 6-րդ, 8-10-րդ, 22-29-րդ, 32-րդ ենթակետերը և 11-րդ ենթակետի «գ» պարբերությունը ուժի մեջ են 2025 թվականի հոկտեմբերի 15-ից և վերաբերում են 2025 թվականի հոկտեմբերի 15-ից սկսվող փաստացի պահուստավորման ժամանակահատվածներին և դրանց համար հիմք հանդիսացող հաշվետու ժամանակահատվածներին:
- Սույն որոշման 1-ին կետի 5-րդ, 7-րդ, 14-17-րդ, 19-րդ, 21-րդ, 35-43-րդ ենթակետերը, 11-րդ ենթակետի «ա»-«բ» պարբերությունները և 30-րդ ենթակետի «ա»-«ե» պարբերությունները ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 6-րդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մարտին Գալստյան
Երևան
.