ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշման մեջ փոփոխություն և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 150-Ն

09.06.2025

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշման մեջ փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

     հրապարակման ամսաթիվ՝ 18.09.2025

Նպատակ ունենալով հստակեցնել բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգը, բարելավել ֆինանսական կազմակերպություններից ստացվող տվյալների որակը, օպտիմալացնել հաշվետվական համակարգը և անցում կատարել տվյալահեն միջավայրում որոշումների կայացման համակարգի,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ, 35-րդ և 37-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» Կանոնակարգ 3-ի 25-րդ կետը, Հավելված 2-ի «Բանկի միջոցով արտերկրից մուտք եղած և դեպի արտերկիր ուղարկված գումարների վերաբերյալ» Ձև 24-ը և «Բանկի միջոցով կատարված ներքին փոխանցումների վերաբերյալ» Ձև 24-ը ուժը կորցրած ճանաչել:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 377-Ն որոշմամբ հաստատված կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները․

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց վեց ամիս անց Կարգի ամբողջ տեքստում «50,000 ԱՄՆ դոլար» բառերը փոխարինել «20,000 ԱՄՆ դոլար» բառով։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝              Ա.Նուրբեկյան

Երևան