2026 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 148-Ն

09.06.2025

2026 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու մասին

     հրապարակման ամսաթիվ՝ 18.09.2025

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. 2025 թվականի նոյեմբերի 21-ից շրջանառության մեջ դնել 2026 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով, 2-ով, 3-ով, 4-ով, 5-ով, 6-ով ու 7-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝            Ա.Նուրբեկյան
Երևան