Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2025-2027 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացման նպատակով աուդիտորական ընկերության ընտրության մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 146 Ա

29.08.2025

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2025-2027 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացման նպատակով աուդիտորական ընկերության ընտրության մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 16-րդ հոդվածը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը,
հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հունիսի 15-ի թիվ 154-Ն որոշման դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2025-2027 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացման նպատակով ընտրել «Էրնսթ ընդ Յանգ» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Էրնսթ ընդ Յանգ» փակ բաժնետիրական ընկերությանը առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                   Մարտին Գալստյան
Երևան