2026 թվականի թողարկման «Քարերի սիմֆոնիա» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 134 Ա

12.08.2025

2026 թվականի թողարկման «Քարերի սիմֆոնիա» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի մայիսի 20-ի թիվ 85 Ա որոշմամբ հաստատված 2026-2027 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել 2026 թվականի թողարկման «Քարերի սիմֆոնիա» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ         Մարտին Գալստյան
Երևան