«ՅՈՒԲԻՓԵՅ» (UBPAY) հայաստանյան դրամական փոխանցումների և «Յու Ռեմիթ» (UREMIT) և «ԱՅՍԵՆԴ» (ISEND) արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի համագործակցության թույլտվություն տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 124 Ա
29.07.2025
«ՅՈՒԲԻՓԵՅ» (UBPAY) հայաստանյան դրամական փոխանցումների և «Յու Ռեմիթ» (UREMIT) և «ԱՅՍԵՆԴ» (ISEND) արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի համագործակցության թույլտվություն տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 27.04.2021թ. թիվ 53-Ն որոշմամբ հաստատված «Դրամական միջոցների փոխանցման հայաստանյան և արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի համագործակցության կարգը» կանոնակարգ 19.1-ի 2-րդ գլխի 10-րդ կետով,
հաշվի առնելով, որ «Յունիբանկ» ԲԲԸ կողմից 18.10.2024թ., 31.10.2024թ., 22.01.2025թ., 15.01.2025թ., 23.03.2025թ., 03.04.2025թ., 30.05.2025թ., 30.06.2025թ., 03.07.2025թ. և 14.07.2025թ. դիմումներ և կից փաստաթղթեր են ներկայացվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հուլիսի 23-ի թիվ 33 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Տրամադրել «ՅՈւԲԻՓԵՅ» (UBPAY) հայաստանյան դրամական փոխանցումների և «Յու Ռեմիթ» (UREMIT) արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի համագործակցության թույլտվություն:
2. Տրամադրել «ՅՈւԲԻՓԵՅ» (UBPAY) հայաստանյան դրամական փոխանցումների և «ԱՅ-Սենդ» (ISEND) արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի համագործակցության թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան