«ՍԻՍԻԱՅ-ԷՖԱՐԷՅԷՄ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ «ՍԻՍԻԱՅ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ոչ հրապարակային պայմանագրային փակ ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 117 Ա

15.07.2025

«ՍԻՍԻԱՅ-ԷՖԱՐԷՅԷՄ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ «ՍԻՍԻԱՅ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ոչ հրապարակային պայմանագրային փակ ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ՍԻՍԻԱՅ-ԷՖԱՐԷՅԷՄ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ 2025 թվականի մայիսի 22-ին և 2025 թվականի հունիսի 12-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ՍԻՍԻԱՅ-ԷՖԱՐԷՅԷՄ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ «ՍԻՍԻԱՅ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ոչ հրապարակային պայմանագրային փակ ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հուլիսի 9-ի թիվ 31 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է ․

1. Գրանցել «ՍԻՍԻԱՅ-ԷՖԱՐԷՅԷՄ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ «ՍԻՍԻԱՅ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ոչ հրապարակային պայմանագրային փակ ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՍԻՍԻԱՅ-ԷՖԱՐԷՅԷՄ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ՍԻՍԻԱՅ-ԷՖԱՐԷՅԷՄ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագաh             Մարտին Գալստյան
Երևան