«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նոր դասերով ապահովագրական գործունեության լիցենզիա տրամադրելու և ընկերության՝ ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 116 Ա
15.07.2025
«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նոր դասերով ապահովագրական գործունեության լիցենզիա տրամադրելու և ընկերության՝ ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիան վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 159-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» Կանոնակարգ 3/01-ի 6-րդ գլխով, հաշվի առնելով այն, որ «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ 19.05.2025թ., 13.06.2025, 19.06.2025թ. և 03.07.2025թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ նոր դասերով ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հուլիսի 9-ի թիվ 31 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է ․
1. «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել նոր՝ «Օդանավերի ապահովագրություն» և «Օդանավերի (նաև բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն» դասերով ապահովագրական գործունեության լիցենզիա:
2. Վերաձևակերպել «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ թիվ 0006 լիցենզիան` կապված սույն որոշման 1-ին կետով նախատեսված դասերով լիցենզիայի տրամադրման հետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագաh Մարտին Գալստյան
Երևան