2024-2025 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հենրիկ Մալյան-100» արծաթե և «Ավետիք Իսահակյան-150» ոսկե հուշադրամները շրջանառության մեջ դնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 87-Ն
20.05.2025
2024-2025 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հենրիկ Մալյան-100» արծաթե և «Ավետիք Իսահակյան-150» ոսկե հուշադրամները շրջանառության մեջ դնելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 29.05.2025
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. 2025 թվականի սեպտեմբերի 16-ից շրջանառության մեջ դնել «Հենրիկ Մալյան-100» արծաթե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով սահմանված նկարագրության և էսքիզների:
2. 2025 թվականի հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ դնել «Ավետիք Իսահակյան-150» ոսկե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ով սահմանված նկարագրության և էսքիզների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան