«Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության (նախկինում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ) բանկային գործունեության թիվ 67 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 60 Ա
18.04.2025
«Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության (նախկինում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ) բանկային գործունեության թիվ 67 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով, 69-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011թ. հուլիսի 19-ի թիվ 190-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի միացման կարգի» 9-րդ կետով, հաշվի առնելով այն որ, «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը և «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 2025թ. ապրիլի 14-ին և 2025թ. ապրիլի 15-ին դիմել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից 2025թ. ապրիլի 18-ին գրանցված «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, ««Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության և «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության փոխանցման ակտը գրանցելու և «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարեցումը գրանցելու մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025թ. ապրիլի 18-ի թիվ 1/128 Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025թ. ապրիլի 18-ի թիվ 18 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության (նախկինում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ) բանկային գործունեության թիվ 67 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը պատշաճ իրազեկման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան