«Բերքլի Քեփիթլ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ֆինդասթրի Գրոութ Ֆոնդ Պե» ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 234 Ա
24.12.2024
«Բերքլի Քեփիթլ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ֆինդասթրի Գրոութ Ֆոնդ Պե» ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 02.05.2011թ. թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Բերքլի Քեփիթլ Մենեջմենթ» ՍՊԸ-ն 2024 թվականի նոյեմբերի 12-ին և նոյեմբերի 29-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Բերքլի Քեփիթլ Մենեջմենթ» ՍՊԸ-ի «Ֆինդասթրի Գրոութ Ֆոնդ ՊԵ» ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 50 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Գրանցել «Բերքլի Քեփիթլ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ֆինդասթրի Գրոութ Ֆոնդ ՊԵ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մարտին Գալստյան
Երևան