«ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Գյումրի» մասնաճյուղը հաշվառելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 232 Ա

24.12.2024

«ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Գյումրի» մասնաճյուղը հաշվառելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման ու գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 12-րդ գլխով, հաշվի առնելով, որ «ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպությունը 25.11.2024թ. և 05.12.2024թ. դիմում և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ կապված Ընկերության «Գյումրի» մասնաճյուղը հաշվառելու հետ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.
1. Հաշվառել «ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Գյումրի» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                   Մարտին Գալստյան

Երևան