«ՍՓԵՇԼ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետական գրանցման և լիցենզավորման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 231 Ա
24.12.2024
«ՍՓԵՇԼ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետական գրանցման և լիցենզավորման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 3-րդ գլխով, հաշվի առնելով «ՍՓԵՇԼ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 09.07.2024թ., 31.07.2024թ., 23.08.2024թ., 05.09.2024թ., 09.09.2024թ., 11.09.2024թ. և 29.11.2024թ. միջնորդագրերը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (20.11.2024թ. թիվ 48 արձանագրություն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 24.12.2024թ. թիվ 35ԾԳ-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Գրանցել և լիցենզավորել «ՍՓԵՇԼ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան