Քսան հազար դրամ անվանական արժեքով 2024 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները շրջանառության մեջ դնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 226-Ն

24.12.2024

Քսան հազար դրամ անվանական արժեքով 2024 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները  շրջանառության մեջ դնելու մասին

      Հրապարակման ամսաթիվ՝ 30.12.2024

Նպատակ ունենալով կազմակերպել Հայաստանի Հանրապետության դրամանիշերի շրջանառությունը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը, 41-րդ և 42-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է .

1. 2025 թվականի հունվարի 27-ից շրջանառության մեջ դնել սույն որոշման Հավելվածով սահմանված նմուշի և նկարագրությամբ քսան հազար դրամ անվանական արժեքով 2024 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:
2. Սահմանել, որ քսան հազար դրամ անվանական արժեքով 2024 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: Քսան հազար դրամ անվանական արժեքով 1999, 2007, 2009, 2012, 2018 և 2021 թվականների թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                 Մ. Գալստյան
Երևան