«ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ն գրանցելու և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 225 Ա

24.12.2024

«ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ն գրանցելու և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ի 5-րդ գլխով, հաշվի առնելով «ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ ստեղծումը նախաձեռնող անձ Տիգրան Դավթյանի կողմից 16.07.2024թ., 30.08.2024թ., 18.10.2024թ., 01.11.2024թ, 20.11.2024թ., 04.12.2024թ. և 17.12.2024թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (18.12.2024թ. թիվ 52 արձանագրություն) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 24.12.2024թ. թիվ 39 ԾԳ-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և տրամադրել ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա՝ հետևյալ ներդրումային ծառայությունները մատուցելու համար.

  • հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում,
  • իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`                        Մարտին Գալստյան
Երևան