Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունիսի 21-ի թիվ 171-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 224-Ն
13.12.2024
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունիսի 21-ի թիվ 171-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 23.12.2024
Նպատակ ունենալով համալրել պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող դիմումների միասնական ձևերը և դրանց ներկայացման միասնական ընթացակարգը, և ապահովել մասնակիցների կողմից օրենքով սահմանված իրենց իրավունքներն իրագործելիս դիմումների լրացման և ներկայացման ընթացակարգի հստակություն և պարզություն, հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունիսի 21-ի «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ը հաստատելու մասին» թիվ 171-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԸՆՏՐԵԼՈՒ, ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿ ԸՆՏՐԵԼՈՒ, ՆԱԽՔԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼԸ ՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ՁԵՎՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ, ՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ԺԱՌԱՆԳՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ, ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ/ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/07-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,
2) Որոշման նախաբանում երրորդ պարբերության մեջ «15-րդ» բառից առաջ լրացնել «5-րդ հոդվածի 10-րդ մասը, » բառերով, «15-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը» բառերը փոխարինել «15-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը» բառերով, ինչպես նաև հանել «, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը» բառերը,
3) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1․ Հաստատել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու, սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ը՝ համաձայն սույն որոշման հավելվածի։»,
4) Որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ի Հավելվածի՝
ա) Վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Կանոնակարգ 10/07
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու, սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը»,
բ) 1-ին կետում «(այսուհետ՝ Օրենք)» բառերից հետո լրացնել «5-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված սոցիալական վճար կատարելը վերսկսելու,» բառերով,
գ) 4-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․ «Դիմումների ձևերը բաղկացած են դիմերեսից (լրացվող մաս)` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի, Հավելված 3-ի, Հավելված 5-ի, Հավելված 7-ի, Հավելված 9-ի, Հավելված 11-ի, Հավելված 13-ի, Հավելված 15-ի, Հավելված 17-ի և դարձերեսից (լրացման ուղեցույց)` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի, Հավելված 4-ի, Հավելված 6-ի, Հավելված 8-ի, Հավելված 10-ի, Հավելված 12-ի, Հավելված 14-ի, Հավելված 16-ի և Հավելված 18-ի:»։
2. Հաստատել Որոշման Հավելված 17-ը և Հավելված 18-ը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի փետրվարի 16-ի «Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին տեղեկատվությունները տրամադրելու և հրապարակելու կարգը» կանոնակարգ 10/28-ը հաստատելու մասին թիվ 19-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին տեղեկությունները տրամադրելու և հրապարակելու կարգը» կանոնակարգ 10/28-ի 27-րդ կետում «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» բառերը փոխարինել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու, սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» բառերով։
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի ««Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի 32-րդ կետի 7-րդ ենթակետում «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» բառերը փոխարինել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու, սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» բառերով։
5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի «Կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, բովանդակությունը և պարբերականությունը» կանոնակարգ 5/08-ը հաստատելու մասին թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, բովանդակությունը և պարբերականությունը» կանոնակարգ 5/08-ի 3-րդ կետի 7-րդ ենթակետում «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» բառերը փոխարինել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու, սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» բառերով։
6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 30-ի «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման և հաշվի օպերատորների գործունեության կարգը» կանոնակարգ 5/15-ը հաստատելու մասին թիվ 211-Ն որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման և հաշվի օպերատորների գործունեության կարգը» կանոնակարգ 5/15-ի 5-րդ կետի 1-ին ենթակետում «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» բառերը փոխարինել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու, սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» բառերով։
7. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 9-ի «Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակցին տրամադրվող՝ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի, դրանց ընդհանուր հաշվարկային արժեքի, ինչպես նաև մասնակցի միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարի մասին տեղեկանքի ձևը հաստատելու մասին» թիվ 172-Ն որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի, դրանց ընդհանուր հաշվարկային արժեքի, ինչպես նաև մասնակցի միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարի մասին տեղեկանքի լրացման ուղեցույցը» Հավելված 2-ի 4-րդ և 5-րդ կետերում «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» բառերը փոխարինել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու, սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» բառերով։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան