Ա/Ձ Սամվել Մովսիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 320 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 219 Ա

13.12.2024

Ա/Ձ Սամվել Մովսիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 320 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետով, հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Սամվել Մովսիսյանը 2024 թվականի նոյեմբերի 27-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 320 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024թ. դեկտեմբերի 4-ի թիվ 50 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է .

1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Սամվել Մովսիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 320 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ին:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                 Մարտին Գալստյան
Երևան