«ՍԱՐԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 218 Ա

13.12.2024

«ՍԱՐԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ՍԱՐԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2024 թվականի նոյեմբերի 15-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա ստանալու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 49 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է .

1. «ՍԱՐԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 868) թիվ 1 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փողոց 75/1 և ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փողոց 75 բաղնիքի շենք հասցեներում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                        Մարտին Գալստյան
Երևան