«ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ՍՈԼՅՈՒՇՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 215 Ա

26.11.2024

«ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ՍՈԼՅՈՒՇՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին


Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 02.05.2011թ. թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ-ն 2024 թվականի նոյեմբերի 13-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ-ի «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 48 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ՍՈԼՅՈՒՇՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                  Մարտին Գալստյան
Երևան