«ԻՆԵԿՈ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության «ԲԻ ԷՖ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ոչ հրապարակային, միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 214 Ա
26.11.2024
«ԻՆԵԿՈ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության «ԲԻ ԷՖ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ոչ հրապարակային, միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 02.05.2011թ. թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԻՆԵԿՈ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն 2024 թվականի հոկտեմբերի 9-ին և 2024 թվականի նոյեմբերի 14-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԻՆԵԿՈ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի «ԲԻ ԷՖ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ոչ հրապարակային, միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 48 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Գրանցել «ԻՆԵԿՈ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության «ԲԻ ԷՖ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան