«ԳՈԼԴՄԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷՅԷՄԲԻ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 211 Ա

26.11.2024

«ԳՈԼԴՄԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷՅԷՄԲԻ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին


Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 02.05.2011թ. թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԳՈԼԴՄԵՆ» ՍՊԸ-ն 01․11․2024թ. և 15․11․2024թ․ դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԳՈԼԴՄԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընեկերության «ԷՅԷՄԲԻ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 48 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «ԳՈԼԴՄԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընեկերության «ԷՅԷՄԲԻ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                     Մարտին Գալստյան
Երևան