«ՖԱՍԹ ՇԻՖԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 24 լիցենզիան վերաձեվակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 209 Ա
26.11.2024
«ՖԱՍԹ ՇԻՖԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 24 լիցենզիան վերաձեվակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285 Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» Կանոնակարգ 17/01-ի 8-րդ և 12 գլուխներով, հաշվի առնելով, որ «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությունը 04.10.2024թ., 24.10.2024թ., 29.10.2024թ. և 08.11.2024թ. միջնորդագրեր և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 48 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Վերաձևակերպել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության թիվ 24 լիցենզիան՝ կապված գտնվելու և գործունեության վայրի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան