Պարտադիր պահուստավորման օրացույցը 2025-2027 թվականների համար հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 202 Ա

26.11.2024

Պարտադիր պահուստավորման օրացույցը 2025-2027 թվականների համար հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «ժթ» կետերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի Հավելված 1-ի 52.2 կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Հաստատել «Պարտադիր պահուստավորման օրացույցը 2025-2027 թվականների համար»` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու օրվան հաջորդող օրը։

Հայաստանի Հանրապետության 
կենտրոնական բանկի նախագահ                        Մարտին Գալստյան
Երևան