Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 200 Ա

26.11.2024

Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (4-րդ եռամսյակ 2023 թվական – 3-րդ եռամսյակ 2024 թվական)»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ռազմավարության և կառավարման դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքով սահմանված կարգով ապահովել հաստատված փաստաթղթի հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                       Մարտին Գալստյան
Երևան