«Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Հայ Յիլդ Ռիալ Էսթեյթ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային անշարժ գույքի ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 196 Ա
26.11.2024
«Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Հայ Յիլդ Ռիալ Էսթեյթ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային անշարժ գույքի ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Ա 3» ՍՊԸ-ն 2024 թվականի օգոստոսի 26-ին և 2024 թվականի հոկտեմբերի 7-ին և 2024 թվականի հոկտեմբերի 23-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Ա 3» ՍՊԸ-ի «Հայ Յիլդ Ռիալ Էսթեյթ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային անշարժ գույքի ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 46 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Գրանցել «Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Հայ Յիլդ Ռիալ Էսթեյթ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային անշարժ գույքի ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան