«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բանկային գործունեության լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 195 Ա
26.11.2024
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բանկային գործունեության լիցենզիան վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, հաշվի առնելով, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը 2024թ. հոկտեմբերի 28-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված բանկային գործունեության լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 46 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Վերաձևակերպել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բանկային գործունեության թիվ 67 լիցենզիան` պայմանավորված «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանման փոփոխության հետ (ֆիրմային նոր անվանումն է՝ «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերություն):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հարյուր տոկոս բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի անվամբ գրանցելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան