2025 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 188-Ն
14.10.2024
2025 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 21.11.2024
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. 2024 թվականի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դնել 2025 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով, Հավելված 2-ով, Հավելված 3-ով, Հավելված 4-ով, Հավելված 5-ով, Հավելված 6-ով և Հավելված 7-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան