2025 թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 187-Ն

14.11.2024

2025 թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու մասին

           Հրապարակման ամսաթիվ՝ 21.11.2024

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. 2024 թվականի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դնել 2025 թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով, Հավելված 2-ով, Հավելված 3-ով և Հավելված 4-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                Մարտին Գալստյան
Երևան