«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ ռեպո գործարքների կնքման համար պարտատոմսերի սկզբնական մարժայի և շեմի հաշվարկման և հրապարակման մեթոդաբանությանը» հավանություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 22 Ա

22.01.2013

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ ռեպո գործարքների կնքման համար պարտատոմսերի սկզբնական մարժայի և շեմի հաշվարկման և հրապարակման մեթոդաբանությանը» հավանություն տալու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ ռեպո գործարքների կնքման համար պարտատոմսերի սկզբնական մարժայի և շեմի հաշվարկման և հրապարակման» կարգին` ըստ Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերին սույն որոշման ծանուցման օրվան հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                         Արթուր Ջավադյան
2013 թ. հունվարի 29
Երևան