Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Ռեպո/հակադարձ ռեպո համակարգի» կանոնների հաստատման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 20 Ա
22.01.2013
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Ռեպո/հակադարձ ռեպո համակարգի» կանոնների հաստատման մասին
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նոր «Ռեպո/հակադարձ ռեպո համակարգի» ներդրումը, որը պետք է ապահովի կենտրոնական բանկի և առևտրային բանկերի միջև ռեպո/հակադարձ ռեպո գործառնությունների և միջօրյա ռեպո գործարքների կնքման հետ կապված ավտոմատացման գործընթացը, ինչպես նաև կարևորելով համակարգի գործունեության կարգավորման անհրաժեշտությունը,
նպատակ ունենալով կանոնակարգել «Ռեպո/հակադարձ ռեպո համակարգի» միջոցով գործառնությունների իրականացման գործընթացը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետը, 20-րդ հոդվածի «իդ» և «ժդ» կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաստատել ՀՀ կենտրոնական բանկի ««Ռեպո/հակադարձ ռեպո» համակարգի կանոնները»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերին սույն որոշման ծանուցման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2013 թ. հունվարի 29
Երևան