«ԻՆՎԵՍՏ ՍՈԼՅՈՒՇԸՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷՅՉ ԲՐԱԴԵՐՍ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 166 Ա

14.10.2024

«ԻՆՎԵՍՏ ՍՈԼՅՈՒՇԸՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷՅՉ ԲՐԱԴԵՐՍ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԻՆՎԵՍՏ ՍՈԼՅՈՒՇԸՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2024 թվականի հուլիսի 16-ին և 2024 թվականի օգոստոսի 17-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԻՆՎԵՍՏ ՍՈԼՅՈՒՇԸՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷՅՉ ԲՐԱԴԵՐՍ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 42 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «ԻՆՎԵՍՏ ՍՈԼՅՈՒՇԸՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷՅՉ ԲՐԱԴԵՐՍ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                    Մարտին Գալստյան

Երևան