«Արմենիան Ինվեսթմընթ Ֆանդ» Փակ Բաժնետիրական Ընկերություն կորպորատիվ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 165 Ա

14.10.2024

«Արմենիան Ինվեսթմընթ Ֆանդ» Փակ Բաժնետիրական Ընկերություն կորպորատիվ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 21-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Ինվեստ Սոլյուշնս» ՍՊԸ-ն 2024 թվականի հուլիսի 16-ին, 2024 թվականի օգոստոսի 17-ին և 2024 թվականի սեպտեմբերի 27-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Արմենիան Ինվեսթմընթ Ֆանդ» Փակ Բաժնետիրական Ընկերություն կորպորատիվ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդը գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 42 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «Արմենիան Ինվեսթմընթ Ֆանդ» Փակ Բաժնետիրական Ընկերություն կորպորատիվ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                     Մարտին Գալստյան

Երևան