«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվող կարճաժամկետ պետական պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը» հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 144-Ն
07.04.2005
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվող կարճաժամկետ պետական պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը» հաստատելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 20.04.2005
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությն կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է․
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվող կարճաժամկետ պետական պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը»՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյան