«ԷՐԻՌՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 838) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 174 Ա
15.10.2024
«ԷՐԻՌՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 838) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԷՐԻՌՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 16.09.2024թ. և 23․09․2024թ դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա ստանալու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի դրական եզրակացությունը (2024 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 41 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. «ԷՐԻՌՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 838) թիվ 1 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետության, ք. Երևան, Չեխովի փող․ 52/1 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան
Երևան